Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել է
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 25-ին, ժամը 17.20-ի, Զարզանդ Դարյան փողոցի 23 շենքի բակից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Հասմիկ Տ.-ն, ով մայիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: