«Եվրատեսիլ»-ի ժյուրին քաղաքական մոտիվներով է քվեարկել. Լազարև
Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը հայտնել է, որ «Եվրատեսիլ-2016»-ի ժյուրին քաղաքական մոտիվներով է քվեարկել: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
Երգի մրցույթին Լազարևը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը, իսկ հաղթել՝ ուկրաինացի երգչուհի Ջամալան, երկրորդ հորիզոնականում Ավստրալիայի ներկայացուցիչ Դեմի Իմն էր:
«Ես այնքան էլ չեմ հասկանում իմաստը, որովհետև հանդիսատեսի ձայները, որոնք տրվել են Ռուսաստանին այս տարի, և հեռուստադիտողի քվեարկությունը, որում մենք հաղթել ենք, ակնհայտ էր, դա բոլորը տեսան, իրականում դա էլ հենց հաղթանակն է, որովհետև սա արվում է հանուն հանդիսատեսի»,- հայտնել է Լազարևը:
Ինչպես հայտնել է երգիչը, նա շատ ինքնաքննադատ մարդ է և առաջին հերթին իրեն է «ուտում ներսից», եթե զգում է, որ ինչ-որ բան այն չէ կամ այն չէ արել: Նրա խոսքով՝ժյուրիի մի քանի անդամների ձայները իրեն մեծ զարմանք են պատճառել:
«Ես ենթադրում եմ, որ դա ոչ այնքան իմ կամ իմ համարին դեմ ու կողմ քվեարկություն էր, դա ինչ-որ քաղաքական մոտիվներով քվեարկություն էր»,- հավելել է արտիստը: