Պորոշենկոն անձնական պատժամիջոցներ կկիրառի ռուսական ԶԼՄ-ների ղեկավարների նկատմամբ. ցանկում նաև հայեր կան
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել՝ ռուսական ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների դեմ անձնական պատժամիջոցներ կիրառելու մասին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ուկրաինացի նախագահի մամուլի ծառայությանը:
Ցանկում են հայտնվել Առաջին ալիքի գլխավոր ղեկավար Կոնստանտին Էրնստը, «ТАСС» լրատվական գործակալության տնօրեն Սերգեյ Միխայլովը, «LifeNews» հեռուստաընկերության նախկին տնօրեն Աշոտ Գաբրելյանովը, «Russia Today» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյաը, «Novorus.info» կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Սուրկովը, «Правда.Ру» հոլդինգի սեփականատեր Վադիմ Գորշենինը: Ցանկում ընդհանուր 17 մարդու անուն կա:
«Նախագահը ուժի մեջ է դրել մի որոշում, որով մինչև 2017թ-ի դեկտեմբերի 31-ը կիրառվելու են անձնական տնտեսական և այլ սահմանափակող միջոցառումներ (պատժամիջոցներ) ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր իրական ու պոտենցիալ վտանգ են ներկայացնում Ուկրաինայի ազգային հետաքրքրություններին, ազգային անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, խթանում են քաղաքացիների ազատության և իրավունքների խախտումներին և տարածքային քաղաքականությանը, հանգեցնում են տարածքների օկուպացիայի և Ուկրաինայի քաղաքացիների համար իրավունքների և ազատությունների լիիրավ իրականացման խոչընդոտների»,- նշվում է հաղորդագրությունում:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրից: