Պորոշենկոն Սավչենկոյի ազատ արձակման համար շնորհակալություն է հայտնել Օբամային
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային շնորհակալություն է հայտնել օդաչու Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակման համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ուկրաինացի նախագահի մամուլի ծառայությանը:
Այս մասին Պորոշենկոն հայտնել է իր և ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հեռախոսազրույցի ընթացքում:
Բացի այդ, Պորոշենկոն հորդորել է ուժեղացնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները:
Մայիսի 25-ին տեղի ունեցավ Սավչենկոյի և Կիևում դատապարտված ռուսներ Եվգենի Երոֆեևի և Ալեքսանդր Ալեքսանդրովի փոխանակումը: Նրանց ներում են շնորհել Վլադիմիր Պուտինը և Պյոտր Պորոշենկոն: