Ովքեր են ավելի վտանգավոր` ծայրահեղ անգրագե՞տ, թե՞ գրագետ, բայց ծայրահեղ անողնաշար պաշտոնյաները
Տուֆտա գյադու հոգեկերտվածքի կործանարար հետևանքները:
Պոնչո բալիկը կանգնած էր բակում, թաղի երեխաները անընդհատ ծաղրում էին նրան, շալվարն էին իջեցնում, կտցնում էին գլխին, բլդուխ անում, թարս թաթալոշում, քացով խփում էին մյուս պոնչո թշերին:
Իսկ ի՞նչ էր անում սույն պոնչո բալիկը:
Ի պատասխան բազմաթիվ մինիստորացումների` նա դատապարտում էր թաղի երեխաներին, կոչեր էր անում, բողոքում էր բեսեդկում նստած տարեցներին, որոնք իրենց կողմից ևս նախատում էին թաղի երեխաներին:
Եվ այս ամենը կրկնվում էր ամեն օր: Պոնչոյին դոմփում էին, իսկ նա խրոխտ հայացքով պուլպուլակի բարձր ամբիոնից կոչեր էր անում: Ու կարևորը այստեղ այն չի, որ պոնչոն այդկերպ ամրագրում էր իր տուֆտա գյադա լինելու ճակատագիրը, այլ այն, որ նրան թվում էր, թե իր արածը համարժեք պատասխան է ստորացնողներին:
Հ.Գ. Մեկ մեկ, իրոք, մտածում եմ, թե ովքեր են ավելի վտանգավոր` ծայրահեղ անգրագե՞տ, թե՞ գրագետ, բայց ծայրահեղ անողնաշար պաշտոնյաները:
Գարիկ Պետրոսյան. Ֆեյսբուք