Չինաստանում ապակե հատակով 300 մետր բարձրություն ունեցող կամուրջ է կառուցվում
Չինական Հունան նահանգում ապակե հատակով կամուրջ է կառուցվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Կամուրջը, որն 99 %-ով պատրաստ է, գտնվում է 300 մետր բարձրության վրա: Կամուրջը կբացվի այս ամառ:
Աշխարհի ամենաբարձր կամուրջներից մեկը գտնվում է Չժանցզյացզե ազգային պարկում, որի երկարությունը 430 մետր է, իսկ լայնությունը՝ 6 մետր: