Անսովոր գրկախառնությունը քննարկումների առիթ է դարձել (լուսանկար)
Գրկախառնվող զույգի նկարը համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Mashable-ին:
Լուսանկարը հայտնվել է «Reddit» կայքում, որը օպտիկական խաբկանքի շնորհիվ հայտնի է դարձել:
Լուսանկարում տղան և աղջիկը գրկախառնված են, սակայն շորտերի անսովոր գույները տպավորություն են ստեղծել, թե նրանք ոտքերով են գրկախառնվել:
Լուսանկարն արդեն դիտել է 2 մլն օգտատեր, ովքեր նաև դժվարացել են ասել, թե ով է նրանցից առջևում կանգնած: