Ալիևի «Ֆորտ Բոյար-կզարանով» բոլորն են անցնում
Մայիսի 17-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան դիմել էր օրենսդիր մարմնին՝ երկրում համաներում հայտարարել: Արդեն մայիսի 20-ին օրենսդիր մարմինն օպերատիվորեն կատարեց Մեհրիբան խանումի ցանկությունը, որի ադյունքում 3500 մարդու ազատություն կշնորհվի: «Թուրան» լրատվական գործակալության տվյալներով 3500 մարդ ազատ կարձակվի, որոնցից 15-ը քաղբանտարկյալներ են:
Ադրբեջանցի ընդդիմադիրները հայտնում են, որ երկրի բանտերում կա 90 քաղբանտարկյալ: Սակայն զարմանալին այն է, որ բանտերից ազատված քաղբանտարկյալների մեծ ամիսն անցնելով Իլհամ և Մեհրիբան Ալիևների «Ֆորտ Բոյար- կզարանով» դառնում են նրանց անենամոլի երկրպագուները: Զավեշտը նրանում է,որ անուսինը՝ Իլհամը ձերբակալում ու բանտարկում է,իսկ համապատասխան «հանձնարարությունները» անցնելուց հետո ձերբակալվածներին ազատություն է շնորհում բարի փերի Մեհրիբան Ալիևան:
Սակայն «կոտրման» և նվաստացման պրոցեսն ավարտվում է ազատության մեջ, երբ ներվածները անպայման պետք է ձեռք բերեն Ալիևների «Ֆորտ Բոյար»-ի վերջին բանալին՝ այցելեն մի փունջ վարդով ադրբեջանցիների «աստծո»՝ Հեյդար Ալիևի գերեզմանին՝ շնորհակալություն հայտնելով և՛ նրան, և՛ նրա որդուն: Կարևորն այն է,որ այդ տխուր պատմությունները բարի ավարտ են ունենում բոլորի համար՝ Իլհամի, Մեհրիբանի և նրանց զոհերի:
Հ.Գ.Այդ ամենի վերաբերյալ շատ տիպիկ ծաղրանկար է հրապարակել ադրբեջանական ընդդիմադիր կայքերևից մեկը (տե՛ս լուսանկարը):
Գագիկ Համբարյան. ֆեյսբուք: