Ջոնի Դեպի ընտանիքը ատում էր Էմբեր Հերդին (լուսանկար)
Ջոնի Դեպի հարազատները` ներառյալ հանգուցյալ մայրը և դերասանի երեխաները, ատում էին էմբերին: Բազմաթիվ աղբյուրներից հայտնի է, որ ամուսնալուծությունը ժամանակի խնդիր էր, որովհետև Էմբերը վերաբերվում էր Դեպին ինչպես «աղբի»: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Տարվա սկզբին դերասանը տեղափոխել էր մորը Լոս Անջելես՝ ոչ հեռու իր բնակարանից, սակայն հարաբերությունները հարսի և սկեսուրի միջև լարված էին և Էմբերն անում էր ամեն հնարավորը, որպեսզի Ջոնին չհանդիպի մորը և դերասանն ընդամենը մեկ անգամ է տեսել իր մորն այդ ընթացքում:
Հայտնի է, որ մայրը համոզված էր, որ էմբերն օգտագործում է Ջոնիի հարստությունը և ճանաչումն իր կարիերայի համար:
Վերջին շրջանում նրանց միջև նույնիսկ վեճեր են եղել և Դեպի մայրը նրան անվանել էր «շատ-շատ վատ մարդ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դերասանուհի Էմբերը դիմել է դատարան՝ ամուսնալուծության նպատակով: