Կոտայքի մարզում ավտովթարի են ենթարկվել «Վերջին զանգի» մասնակցող երեխաները. նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է.Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 26-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, 16-ամյա Տիգրան Բալայանը իր վարած Վազ 2107 մակնիշի 34 FT 160 համարանիշի ավտոմեքենայով Զովք գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Տ. Բալայանը, ուղևորներ՝ նրա համագյուղացիներ, 17-ամյա Տիրով Հայրապետյանը և 17-ամյա Միշա Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մանրամասները՝ այստեղ: