Նավթի համաշխարհային գները՝ մայիսի 27-ի դրությամբ
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային գործարքների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով գործարքների արդյունքներին:
«WTI» ապրանքանիշի թեթև նավթի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) նվազել են 0.71 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 49.13 դոլարի:
«Brent» նավթի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի «ICE Futures» բորսայում նվազել են 0.83 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 49.18 դոլարի: