Ինչո՞ւ է սիրված ու ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանի «Lexus»-ը տեղափոխվել «գայի պլաշչադկա» (լուսանկար) Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մայիսի 27-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Lexus մակնիշի 14 ՏԼ 384 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո վարորդին՝ սիրված ու հայտնի դերասան Հովհաննես Ազոյանին ենթարկել են բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարում էր ոչ սթափ (խմած) վիճակում: Մանրամասները՝ այստեղ: