Պատմության մեջ այս օրը. մայիսի 27
1703՝ Պետրոս Մեծ ցարը հիմնադրում է Սանկտ Պետերբուրգը
1883՝ Ռուսաստանում թագադրվում է Ալեքսանդր III ցարը
1908՝ ռուս-ճապոնական պատերազմում սկսվում է Ցուշիմայի ճակատամարտը
1930՝ Նյու Յորքում բացվում է 319 մետր բարձրության Քրայսլեր բիլդինգը, (անգլ.) մինչ այդ մարդու կառուցած ամենաբարձր շինություն
1937՝ Քալիֆորնիայում Ոսկե Դարբաս կամրջի վրայով սկսվում է երթևեկությունը
1960՝ Թուրքիայում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում
1990՝ Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան ժամը 8:30-ին խորհրդային զինվորների և ազատամարտիկների բախումից զոհվեցին ազատամարտիկներ՝ Արսեն Հարությունյանը, Գարեգին Կարապետյանը, Սամսոն Հարությունյանը, Վազգեն Վարդանյանը, Խաչիկ Մալխասյանը և Էդիկ Պետրոսյանը, որից հետո խորհրդային բանակն իր անօրեն գործողությունները շարունակեց Էրեբունի խճուղում։
1994՝ քսանհինգ տարվա վտարումից հետո Ռուսաստան է վերադառնում Ալեքսանդր Սոլժենիցինը
2006՝ Ճավայում տեղի ունեցած երկրաշարժից (անգլ.) զոհվում է 6600 մարդ