Հանրապետության 1400 դպրոցներում այսօր կհնչի «Վերջին զանգը»
Այսօր՝ մայիսի 27-ին, հանրապետության 1400 դպրոցներում շուրջ 25 հազար 12-րդ և 30 հազար 9-րդ դասարանցիների համար կհնչի «Վերջին զանգը»:
Operativ.am-ը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և մաղթում հաջողություն:
Հիշեցնենք նաև, որ երեկ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել որում ասվում էր. «ՀՀ ոստիկանությունը հիշեցնում ու կոչ է անում հատկապես շրջանավարտներին՝ ձեռնպահ մնացեք մեքենա վարելու գայթակղությունից, հասարակական վայրերում եղեք զուսպ ու հարգալից միմյանց և համաքաղաքացիների հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպեք միայն օրենքով սահմանված ժամերին և պահպանելով անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարեք ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները»: