Ճապոնիայի վարչապետը զգուշացրել է գալիք տնտեսական ճգնաժամի մասին
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտնել է նոր տնտեսական ճգնաժամի առաջացման վտանգի մասին: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Մենք նշում ենք հնարավոր նոր ճգնաժամի մասին: Ամպեր են հավաքվում նոր զարգացող տնտեսության գլխին»,- ասել է վարչապետը «Մեծ յոթնյակ»-ի գագաթաժողովի ժամանակ:
Նրա խոսքով՝ վտանգ են ներկայացնում մակրոտնտեսական ցուցանիշները և խնդրները ճապոնական տնտեսության առանձին ոլորտներում: