Ինչու են իրականում պաշտոնանկ արել Մատաղիսի հրամանատարին. հարցերին պատասխանում է նախկին հրամանատարը
«Չորրոդ իշխանություն» թերթի զրուցակիցն է գնդապետ Հարություն Ամիրխանյանը, որն ապրիլյան պատերազմի օրերին եղել է սահմանային շփման գծում գտնվող Մատաղիսի զորամասի հրամանատարը։
- Տեղեկություններ եղան, որ Դուք վիրավորվել եք ոտքից։ Ինչպե՞ս և ինչ հանգամանքներում
- Ապրիլի չորսին մի խումբ բարձրաստիճան սպաների հետ բարձրացել էի դիտակետ, տեղանքը ուսումնասիրելու նպատակով։ 100 մետր էինք հեռացել, երբ անօդաչու թռչող սարքը՝ «կամիկաձեն», հայտնվեց մեր գլխավերևում, մենք կրակ բացեցինք ու մեզ թվաց, թե գցել ենք այն։ Սակայն պարզվեց, որ սարքը հստակ հրահանգով ընկել է հրամանատարական կետի դիմաց՝ այրելով մի քանի մեքենա։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չունեցանը։ Պարզվեց նաև, որ անօդաչու թոչող սարքը իր ղեկավարման կետին կորդինատներ էր փոխանցել մեր գտնվելու վայրի մասին, քանի որ հենց այդ պահին մեր մոտակայքում երկու արկ պայթեց։ Սպաների մի մասը վերևում էին՝ մեզանից շատ առաջ, մենք գտնվում էինք վերջում։ Արկերից մեկը ընկավ մեր մի խմբի ուղղությամբ, մյուսը՝ մեր։ Մենք անտեղյակության մեջ էինք։ Թվաց, թե մեր մյուս խմբում գտնվողները զոհվեցին, իրենց էլ, ինչպես հետո պարզվեց, թվացել էր, թե մենք այլևս կենդանի չենք։ Արկի պայթյունի հետևանքով կոտրվածքներ ստացանք ես և բարձրաստիճան սպաներից մեկը։
Շարունակությունը՝ քիչ անց: