Այսօր տեղի կունենա Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հերթական արտագնա դատական նիստը
Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի մայիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, կկայանա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հերթական արտագնա դատական նիստը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով:
Դատական նիստը տեղի կունենա ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:
Վ. Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ Քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով: