Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության թեկնածուն է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում
Դոնալդ Թրամփը՝ Հանրապետական կուսակցության թեկնածուն է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում:
«BBC»-ն տեղեկացնում է, որ ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը Հյուսիսային Դակոտայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ հավաքել է ԱՄՆ-ում անցկացվող նախագահի նախնական ընտրություններում անհրաժեշտ ձայները և հռչակել է իրեն Հանրապետական կուսակցության միակ թեկնածուն:
Ըստ գործակալության, անհրաժեշտ 1237 ձայնի փոխարեն, Թրամփին հաջողվել է հավաքել 1238-ը:
Հիշեցնեմ, որ Հանրապետական կուսակցության շատ ներկայացուցիչներ դեմ են Դոնալդ Թրամփին: Շատերը հույս ունեին, որ նրան չի հաջողվի հավաքել անհրաժեշտ քանակությամբ՝ 1238 ձայները, սակայն նրանք սխալվեցին: Թրամփին հաջողվել է նույնիսկ մեկ ձայն ավել ստանալ:
Հետաքրքիր է, որ Թրամփից դժգոհ է գրեթե ամբողջ աշխարհը, որի մասին Ճապոնիայում՝ «G7»-ի շրջանակներում հանդիպումների ժամանակ ակնարկել է նույնիսկ ԱՄՆ- նախագահ Օբաման: Սակայն նրա հետ հաճույքով կհամագործակցի ՌԴ նախագահ Պուտինը:
Հ.Գ. Իմ կարծիքով,Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների պատմության մեջ այն եզակի թեկնածուն կլինի, որը նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրություններում ոչ միայն պայքարելու է հակառակորդ, իր պարագայում՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածուի դեմ, այլև հարազատ՝ Հանրապետական կուսակցության մի քանի «բևեռների» դեմ, որոնք կտրականապես չեն ուզում 4,1 միլիարդ դոլար կարողություն ունեցող գործարարին տեսնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:
Գագիկ Համբարյան, Ֆեյսբուք: