Ավստրալական քաղաքում արտակարգ դրություն է մտցվել չղջիկների պատճառով (տեսանյութ)
Ավստրալական Բեյթմանս Բեյ քաղաքի իշխանությունները ստիպված են եղել արտակարգ դրություն հայտարարել հազարավոր չղջիկների պատճառով: Դրանք վնաս են հասցնում քաղաքի տներին, բույսերին, էլեկտրասյուներին և տառացիորեն մեկուսացնում են քաղաքի բնակիչներին ու զբոսաշրջիկներին: Այ մասին հաղորդում է «BBC»-ն:
Այս տեսակի կենդանիներին արգելվում է սպանել, այդ պատճառով էլ նրանց ստիպված են լինում ցրել ծխով և աղմուկով: Ըստ ԶԼՄ-ների, իշխանությունները 2.5 միլիոն դոլար են տրամադրել խնդրի լուծման համար: