Հույն հնագետները հայտնել է, որ գտել են Արիստոտելի գերեզմանը
Հույն հնագետ Կոստաս Սիսմանիդիսը հաղորդել է, որ 20 տարվա պեղումներից հետո հին Ստագիրում գտել են հին հույն փիլիսոփա Արիստոտելի գերեզմանը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով «ERT»-ին:
Ըստ գիտնականի, գերեզմանը գտել էին 1996 թ-ին, սակայն այն ժամանակ դեռևս ենթադրում էին, որ այնտեղ թաղված է հույն փիլիսոփան: Սիսմանիդիսը հստակեցրել է, որ այժմ հայտնվել են նոր տվյալներ և հստակ ապացույցներ, որոնց հիման վրա իրենք կարող են պնդել, որ գտնվածը հենց Արիստոտելի գերեզմանն է:
Հնագետները ընդգծել են, որ մեծ փիլիսոփայի գերեզմանը գտնվում է Ստագիր քաղաքի հյուսիսային վերջնամասում` այնտեղ, որտեղ ծնվել է Արիստոտելը: