Հոլանդիայում տեղի կունենա աշխարհում առաջին ստորջրյա համերգը
ԵվրոպաՀոլանդիայի Ռոտերդամ քաղաքում մայիսի 27-ին աշխարհում առաջին անգամ ստորջրյա համերգ տեղի կունենա: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Between Music» խմբի անդամները 10 տարի շարունակ փորձեր են կատարել ջրի տակ նվագելու համար:
Ներկայումս նրանք այնպիսի արդյունքի են հասել, որ կարող են ջրի տակ մեծ համերգ կազմակերպել:
Խմբի կատարումը կստանա «Aquasonic» անվանումը: Խմբի անդամները կներկայանան ջրով լցված հատուկ ապակե տարաներով: