Վիտալի Կլիչկոն հեռանում է Պյոտր Պորոշենկոյի կուսակցության ղեկավարի պաշտոնից
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Պյոտր Պորոշենկոյի կուսակցության ղեկավարի պաշտոնից դուրս գալու դիմում է գրել: Այս մասին հայտնել է «Украинская правда»-ն:
Նրա խոսքով՝ նա արդեն փոխանցել է դիմումը քաղաքական խորհրդի կողմից վերանայման:
Նշվում է, որ կուսակցության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է Իրինա Գերաշենկոյի թեկնածությունը:
Անձամբ Գերաշենկոն հայտնել է, որ այդ մասին տեղյակ չէ:
«Ես այդ մասին ոչինչ չեմ լսել: Ես անկուսակցական եմ»,- ասել է նա: