Բաշինջաղյան փողոցում այրված քաղաքացու վիճակն անհամատեղելի է կյանքի հետ
Ինչպես հայտնել էինք, մայիսի 26-ին, ժամը 00.43-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվել, ում տեղափոխել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
Operativ.am-ի թղթակիցը քաղաքացու առողջական վիճակի մասին մանրամասներ իմանալու նպատակով կապ հաստատեց Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի հետ, որտեղից հայտնեցին, որ այրված քաղաքացին տղամարդ է:
«Տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է: Մարմնի 90%-ն այրվել է, վնասվել են նաև շնչուղիները: Նրա այս վիճակն անհամատեղելի է կյանքի հետ, սակայն ամեն հնարավոր բան արվում է»,-հայտնեցին հիվանդանոցից: