Եգիպտոսը կարող է դառնալ նոր տարանցիկ երկիր Մերձավոր Արևելքի փախստականների համար
ԵՄ-ն մտավախություն ունի, որ բալկանյան երթուղու փակումից հետո միգրանտների հոսքը կփորձի հասնել Եվրոպա` Եգիպտոսի միջոցով: Այս մասին հայտնել է Die Welt-ը:
«Գոյություն ունի իրական վտանգ այն բանի, որ ոչ միայն Լիբիան, այլև Եգիպտոսի արևմուտքը կդառնա տարանցիկ` տարածաշրջան փախստականների համար»,- հայտնել է Եվրոխորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Գրաֆա Լամբսդրֆը` կոչ անելով Եվրոպային օպերատիվ կերպով արձագանքել իրավիճակին:
Պարբերականի տվյալներով՝ կան փաստեր, որ միգրանտների հոսքը Եգիպտոս մեծանում է: Այդ ամենի հետ կապված առաջարկվում է լայնացնել «Սոֆիա» առաքելությունը Եգիպտոսում, որը պետք է տեղեկություններ հավաքի ապօրինի ներգաղթյալների մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բուլղարիան կդառնա նոր տարանցիկ երկիր Մերձավոր Արևելքի փախստականների համար: