Ջոնի Դեպի կինը դիմել է դատարան ամուսնալուծության նպատակով (տեսանյութ)
Ջոնի Դեպի կինը` էմբեր Հերդը, դիմել է դատարան ամուսնալուծության նպատակով: Այս մասին հայնտնել է TMZ-ը` հղում տալով անձնական աղբյուրին: Ամուսնալուծության համար նա դիմել է դատարան` դերասանի մոր մահից մի քանի օր անց:
Հերդը դիմել է դատարան երկուշաբթի օրը: Բաժանության պատճառը նրա խոսքով անհաշտելի անհամաձայնությունն է: Նրանք ամուսնացել էին անցյալ տարի փետրվարին, սակայն նրա խոսքով՝ արդեն մի քանի օր է ապրում են առանձին:
Նրանք չեն ունեցել ամուսնական պայմանագիր: Հերդը մտադիր է գումար պահանջել ամուսնուց: