Հունաստանը փակել է օդային տարածքը Լիբիայի օդանավերի համար
Հունաստանը 3 ամսով փակել է օդային տարածքը Լիբիայի օդանավերի համար` Լիբիայում ՆԱՏՕ-ի օպերացիային պատրաստվելու համար: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն` հղում տալով աղբյուրին:
«Հունաստանը հայտարարել է «ΝΟΤΑΜ»` (Notice for airmen), որով փակել է Հունաստանի օդային թռիչքների ինֆորմացիան լիբիական օդանավների համար: Բոլոր չվեթներն արգելված են: Փակ են նաև Իտալիայի և Մալտայի համար: Դա կապված է Լիբիայում ՆԱՏՕ-ի օպերացիային պատրաստվելու հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ օպերացիան կարող է սկսվել առաջիկա օրերին: