Նադեժդա Սավչենկոն իրեն զգում է որպես Ուկրաինայի Ժաննա դ'Արկը
Նադեժդա Սավչենկոն իրեն զգում է որպես Ուկրաինայի Ժաննա դ'Արկը:
Այն տարբերությամբ միայն, որ անգլիացիները Ժաննային այրեցին ֆիզիկապես, ռուսները՝ հոգեպես ու բարոյապես:
Թեև, ով գիտե, Նադեժդայի այս պաթոսը, որը մի քիչ հիստերիայի է ձգում, թույլ է տալիս ասելու, որ գուցե դեռ ամեն ինչ առջևում է ու ուկրաինական «բուրգունդացիները» դեռ կհասցնեն նրան դավաճանել: Որովհետև այս տրամադրվածությամբ ու ամբիցիաներով նա Ուկրաինայում դեռ շատերին կխանգարի:
Գևորգ Դարբինյան. Ֆեյսբուք