Ֆրանսիան ահաբեկչությունների դեմ պայքարի նոր օրենք է ընդունել
Ֆրանսիայի իշխանություններն ամրապնդում են ահաբեկչությունների դեմ պայքարի օրենսդրական բազան: Նոր օրենքը, որն ընդլայնում է իրավապահ մարմինների իրավասությունները և կասկածյալներին հետևելու մասշտաբները, ընդունվել է ֆրանսիական խորհրդարանի կողմից: Այս մասին հայտնում է «ТАСС» գործակալությունը:
Խոսքը վերաբերում է հետևյալ միջոցառումներին: Քննչական օրգանները հնարավորություն կստանան նոր որոնումներ իրականացնելու, այդ թվում՝ մասնավոր տներում (գործող օրենսդրությամբ՝ որոնումներ անցնակցնելը թույլատրվում է միայն ցերեկային ժամերին), կընդլայնվի էլեկտրոնային հետախուզությունների տեխնիկական արսենալը, ինչպես նաև կուժեղացվի համացանցում տարբեր անձանց կայքերին և հրապարակումներին հետևելը, ովքեր ահաբեկչությունների կամ ատելության կոչեր են անում:
«Ահաբեկչությունները ազգային անվտանգության համար մշտական վտանգ են ներկայացնում»,- հայտնել է Ֆրանսիայի Արդարադատության նախարար Ժան-Ժակ Յուրվաոսը: