Ռումինացի ցանցահենը խոստովանել է՝ կոտրել է Քլինթոնի էլեկտրոնային փոստը
ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ռումինացի ցանցահենը, ով կոտրել է Հիլարի Քլինտոնի էլեկտրոնային փոստի մասնավոր սերվերը, երբ նա դեռևս ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում էր, խոստովանել է իր մեղքն այդ հացագործության մեջ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալությանը:
Այս մասին հայտնել է ռումինացի Մարսել Լազարը, ով օգտագործել է «Guccifer» մականունը, Վիրջինիայի նահանգի դատարանում:
Ինչպես հաղորդվում է, ցանցահենի գործով վճռի հայտարարումը կլինի 2016թ-ի սեպտեմբերի մեկին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Guccifer» մականվամբ ռումինացի ցանցահենը հայտնել է այն մասին, որ մեկ անգամ չէ, որ կոտրել է Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստը: