Բերման է ենթարկվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվողը
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մայիսի 24-ին, ժամը 10-ին, Քանաքեռի 14-րդ փողոցի սկզբնամասից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արա Ք.-ը:
Նա մայիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի մեղադրանքով: