Երբ հնարավոր էր կանխել այս ամենը, «օրվա թեմաներն» այլ էին
Ես այլևս արձանների մասին չեմ խոսելու ու չեմ գրելու: Այս բոլոր արձանների տեղադրման մասին Երևանի ավագանու նիստերում մեկ, երկու տարի առաջ շատ ենք խոսել, հիմնականում արժանացել ՀՀԿ-ի բուռն հակագրոհին:
Իսկ լրատվամիջոցներն ու հասարակությունը, ճարտարապետների հանրությունը մեծիմաասամբ չեն էլ հետևել, արձագանքել, ապա` հետևել բուն պրոցեսին: Ցավով արձանագրում եմ, որ, այ, միշտ էսպես հետևանքների դեմ կռիվ եք տալու:
Այն ժամանակ, երբ հնարավոր էր կանխել այս ամենը, «օրվա թեմաներն» այլ էին ու դրանցով էինք զբաղված. ոչ մեկի չէին հետաքրքրում ոչ ավագանում տեղի ունեցողը, ոչ տարածված հաղորդագրությունները:
Ստյոպա Սաֆարյան. Ֆեյսբուք