Գազով լի գնդակներն օգնում են պայքարել գիրության դեմ
Վաշինգտոնի դպրոցներից մեկի գիտնականները պարզել են, որ գազով լցված գնդակները կարող են օգնել 2 անգամ ավելի շատ քաշ գցել, քան ճիշտ դիետան և սպորտով զբաղվելը: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Այդ փուչիկներն այնպես են ազդում ստամոքսի վրա, որ մարդն իեն ավելի հագեցած է զգում և չի կարողանում շատ ուտել: Սա չափազանց կարևոր է, քանի որ գիրանալուց հետո քաշը նվազեցնելն ավելի դժվար է:
Հետազոտությունը ցույց է տվել, որ այն այն մարդիկ, ովքեր զբաղվել են այս գնդակներով, դրական շարժ են նկատել նաև արյան ճնշման և խոլեստերինի մակադակի հետ կապված խնդիրներում:
Ուսումնասիրությանը մասնակցել է 387 մարդ: Նրանք 6 ամիս շարունակ զբաղվել են գազով լի այդ գնդակներով:
Արդյունքները շատ հուսադրող են, քանի որ ամբողջ աշխարհում գիրանալն արագ տեմպերով աճում է: Նշվում է, որ ամբողջ աշխարհում 640 մլն մարդ տառապում է գիրությամբ: