Դոնեցկի ղեկավարը նշել է, թե ինչ պայմանների դեպքում երկիրը կվերադառնա Ուկրաինայի կազմ
Ինքնահռչակ Դոնեցկի Ազգային Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն անվանել է այն պայմանները, որոնց դեպքում հանրապետությունը կարող է վերադառնալ Ուկրաինայի կազմ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Այս մասին Զախարչենկոն հայտարարել է Քերսոնի շրջանի բնակիչների հետ առցանց մամլո ասուլիսի ժամանակ:
«Դրա համար անհրաժեշտ է, որ Ուկրաինան պետություն դառնա: Այսինքն, պետք է փոխվի իշխանությունը, պետք է դատապարտվի 2014 թ-ի պետական հեղաշրջումը: Պետք է ապազգայնացում տեղի ունենա: Դրանից հետո պետք է վերականգնել պետությունը, այսինքն` անցկացնել ազատ ընտրություններ և ճանաչել այն Ուկրաինայի իրավահաջորդութունը, որը որպես պետություն թաղվեց «մայդանում»»,- հայտարարել է Զախարչենկոն:
Բացի դրանից, նա հայտարարել է, որ անհրաժեշտ է անցկացնել սահմանադրական բարեփոխումներ և վերստեղծել «ունիտար Ուկրաինա համադաշնության կազմում»: