Բռնվե′ք, որ չընկնեք. «The Business Yar» ընկերությունն Ալիևին արժանացրել է 2015 թվականի «Տարվա մարդն աշխարհում» կոչմանը
Բռնվե′ք, որ չընկնեք. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճանաչվել է 2015 թվականի «Տարվա մարդն աշխարհում» կոչմանը: Դեռ լավ է՝ աշխարհում և ոչ Տիեզերքում:
«The Business Yar» ընկերությունը հաշվի առնելով որոշակի գործոններ, «խորությամբ» վերլուծելով Ադրբեջանի նախագահի գործունեությունը, նրան արժանացրել է այդ կոչմանը:
Հաշվի է առնվել իհարկե Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում նրա մեծ ներդրումը, գլոբալ տրանս-ազգային նախագծերի իրականացման մեծ փորձն ու ջանքերը, XXI դարի նախագծի՝ «Հարավային գազային միջանցքի» և նրա հիմնական հատվածները կազմող «Շահդենիզ-2»-ի, T«ANAP»-ի և «TAP»-ի իրականացման ուղղությամբ աշխատանքները, Ադրբեջանի հսկայական առաջընթացն ու հաջողությունները անկախության տարիներին:
«The Business Yar»-ը միջազգային հայտնի հրատարակչություն է, որի շտաբ-կացարանը Լոնդոնում է:
Այնպես որ, իլհամիկն արդեն դեմք է՝ 2015 թվականի մարդը: Կներեք՝ գերագույն համաշխարհային ազերբարանիկը:
Պատկերացնու՞մ եք, մի օր էլ ճանաչեն ամենամարդասերն ու խաղաղասերը: Անիմանալի է նավթադոլարային և խավիարային հնարավորությունները:
Ռոբերտ Մելքոնյան. ֆեյսբուք: