Ռուս հայտնի DJ-ը հանկարծամահ է եղել համերգից վերադառնալիս
Ռուս հայտնի DJ Անատոլի Սատոնին, ով հայտնի է «Գրադ» մականունով, Սանկտ Պետերբուրգի համերգներից վերադառնալու ժամանակ մահացել է տաքսիի մեջ: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Նա օդանավակայանից տաքսի է նստել և նրա մոտ սրտի կանգ է գրանցվել»,-ասել է երաժշտի հարազատներից մեկը:
Նշվում է, որ DJ-ը 41 տարեկան էր, աշխատում էր Մոսկվայի «Станция 106,8 FM» ռադիոյում: