Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Վրաստան
Օդեսայի նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Վրաստան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Սաակաշվիլին չի բացահայտել, թե հատկապես, երբ է պատրաստվում վերադառնալ Վրաստան: Նա նաև հայտարարել է, որ իր հայտարարությունը սպառնալիք չէ իր հակառակորդների համար:
«Թող ոչ ոք չկասկածի և չընդունի այն որպես սպառնալիք: Ես մտադիր եմ վերադառնալ Վրաստան և ակտիվորեն պետք է մասնակցեմ գործընթացին»,-ասել է նա: