PKK-ն տեղյակ է եղել, որ թուրքական կողմը Վանի նահանգ է տեղափոխում հսկայական քանակությամբ ռազմամթերք (լուսանկար)
Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) ունեցել է հստակ տեղեկություն, որ Վանի նահանգ է տեղափոխվում հսկայական քանակությամբ ռազմամթերք՝ հիմնականում հրթիռային: Թուրքական կողմը խուսափելու համար ճանապարհային հարձակումներից , որոշել է ռազմամթերքը տեղափոխել քաղաքացիական բեռնատարներով՝ զինվորականների ուղեկցությամբ:
Վանի Չալդըրան բնակավայրի մոտակայքում PKK-ն պայթեցնում է ավտոշարասյունը, ինչի հետևանքով 4-6 թուրք զինվոր զոհվում են, իսկ առնվազ 4-ը՝ վիրավորվում:
Պայթունի արդյունքում ողջ ռազմամթերքը ոչնչացվել է: Ավտոշարասյանն օգնության է շտապել թուրքական ռազմօդուժը, սակայն արդեն PKK-ի զինյալները հեռացած են եղել տարածքից:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք: