Բրիտանական բիզնեսը հասկանում է, որ հակառուսական պատժամիջոցների պատճառով զիջում է ռուսական շուկայում իր մրցակիցներին
Բրիտանական բիզնեսը հասկանում է, որ հակառուսական պատժամիջոցների պատճառով նա զիջում է ռուսական շուկայում` մրցակիցներ Հնդկաստանին և Չինաստանին: Այս մասին հայտնել է «РИА Новости»-ն:
«Ես Մոսկվայում նախաճաշի ժամանակ հանդիպել եմ 18 բրիտանացի գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ: Ես հարցրեցի, թե ով է աջակցում ՌԴ-ի պատժամիջոցներին, և ոչ ոք ձեռք չբարձրացրեց: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման շարունակումը, իմ կարծիքով, շատ վատ է, և ես ուրախ եմ այն աջակցության համար, որը ստացա բրիտանացի գործարարների կողմից»,- ասել է Բրիտանիայի խորհրդարանի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Դենիել Կոնչինսկին: