Բրիտանիայում հայտնաբերել են 1.2 միլիոն պետականորեն չգրանցված միգրանտներ
Համաձայն նոր հրապարակված տվյալների, ԵՄ-ի երկրներից միգրանտների թիվը, որոնք Մեծ Բրիտանիայում պետական ապահովագրության համար են ստացել վերջին 5 տարիների ընթացքում, գերազանցում է պաշտոնական միգրացիոն վիճակագրության տվյալները 1.2 միլիոն մարդով: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Փաստացիորեն Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր քաղաքացի ունի իր եզակի կոդը` պետական ապահովագրության համարը, որը բաղկացած է տառերից և թվերից: Միացյալ Թագավորությունում ծնվածները ստանում են նման համար մինչև 16 տարեկան դառնալը: Բոլոր նրանք, ովքեր ժամանում են Մեծ Բրիտանիա աշխատելու նպատակով, պարտադիր պետք է ստանան պետական ապահովագրության իրենց համարը:
Դա հարկավոր է բոլոր հարկերը հաշվարկելու և սոցիալական ապահովագրության ֆոնդ մտցնելու համար: Այս համարը թույլ է տալիս նաև մուտք ստանալ սոցիալական ապահովության համակարգ, ստանալ թոշակներ, նպաստներ և այլն: