Ողբերգական մահով կյանքից հեռացել է Բրիտանիայի թագուհու գլխարկների մոդելավորողը
Լոնդոնում ողբերգական կերպով մահացել է Եղիզաբեթ 2-րդ թագուհու գլխարկների մոդոլավորող Գերտա Գրոուվզը: 96-ամյա կինն ընկել է բեռնատարի տակ Վիգմոր-հոլի դահլիճից դուրս գալիս և տեղում մահացել: այս մասին հայտնում է The Evening Standard-ը:
ՃՏՊ-ի մեղավորը չի փորձել է թաքնվել: Ոստիկանությունը բաց է թողել նրան առանց մեղադրանքի:
Դիզայները ծնվել է Վիեննայում` հրեաների ընտանիքում: Նրա հայրը մահացել է թոքաբորբից, իսկ մայրը և քույրը՝ Լատվիայի նացիստական ճամբարում` 1942 թվականին:
19 տարեկան հասակում նա լքել է Ավստրիան և հայտնվել է Բրիտանիայում: Այնտեղ նա բացել է «London Hat Company» ընկերությունը: