ՄԱԿ-ում մտահոգված են Սիրիայի հյուսիսում փախստականների մահվան դեպքերով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ'Բրայենը հայտնել է, որ կազմակերպությունում անհանգստացած են 30 փախստականի մահվան համար, ովքեր մահացել են Սիրիայի Իդլիբ նահանգի փախստականների ճամբարում տեղի ունեցած հարվածների հետևաքով: Ոչնչացվել են նաև տասնյակ վրաններ:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՄԱԿ-ի նամակին:
Այժմ հետաքննություն է անցկացվում՝ պարզելու պատահածի հանգամանքները: