«Սարսափների տունը». գերմանացի զույգը տանջել և սպանել է կանանց
Գերմանիայում ամուսնական զույգը կանոնավոր ձևով իրենց տանը տանջել է կանանց, ովքեր այդտեղ են եկել ծանոթության մասին հայտարարություններով: Հետաքննելով 41-ամյա գերմանուհու գործը` ոստիկանությունը պարզել է, որ այդ դեպքը չի եղել միակը: Մի քանի տարի առաջ զույգի զոհն է դարձել Ստորին Սաքսոնիայի 33-ամյա բնակչուհին: Նա մահացել է խոշտանգումներից, իսկ զոհի դին ամուսնական զույգը մասերի է բաժանել, սառեցրել, ապա այրել բուխարիում: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը:
Դեպքերը տեղի են ունեցել Գերմանիայի Հյոքսթեր քաղաքում: Ամուսինների ազգանունները հայտնի չեն, սակայն հայտնի են նրանց անունները` Վիլֆրիդ և Անգելիկա: Նրանք երկուսն էլ խոստովանական ցուցմունք են տվել և անցնում են հոգեբանական կուրսեր: