Դոնալդ Թրամփն աղավաղել է Պուտինի խոսքերը
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն աղավաղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որոնք ասվել էին իր մասին: Այս մասին հայտնել է The Washington Post-ը:
Խոսքը Թրամփի հնչեցրած արտահայտության մասին է, որը նա արել էր Fox News-ի հետ հարցազրույցում:
«Իմ կարծիքով՝ նա ասել է որոշ հաճելի արտահայտություններ: Նա անվանել է ինձ հանճար: Նա ասել է, որ Թրամփը հանճար է: Դա իրոք հաճելի է»,- հայտնել է միլիարդատերը:
Պետք է նշել, որ Վլադիմիր Պուտինն անվանել էր Թրամփին առաջատար նախընտրական մրցավազքում: