Ադրբեջանը տարեկան 20 մլն եվրո էր տրամադրում իսպանական ակումբներից մեկին՝ «Azerbayjan land of fire» արտահայտությունը գովազդելու համար
Իսկ դուք գիտեի՞ք, որ Ադրբեջանը տարեկան 20 մլն եվրո էր տրամադրում իսպանական Աթլետիկո Մադրիդ ֆուտբոլային ակումբին, որպեսզի վերջինս գովազդի «Azerbayjan land of fire» արտահայտությունն իր մարզաշապիկի վրա։
Մինչ բոլոր հայերը քննադատում էին Աթլետիկոյին, ես միայն ուրախանում եմ, քանի որ Աթլետիկոյի շնորհիվ Ադրբեջանը տարեկան չի գնել 20 հատ Տ-90 տանկ, որը պետք է օգտագործվեր հայի դեմ։
2012թ.-ի դեկտեմբերից գործում է այդ պայմանագիրը, այսինքն՝ արդեն 4 տարի՝ 80 մլն եվրո կամ 80 տանկ, կամ էլ մոտավորապես 6 հատ «Cмерч», որն արժե 12.5 մլն դոլար: Մնացածը՝ դատեք ինքներդ:
Մովսես Աբրահամյան. ֆեյսբուք: