Թուրքիան չի ունենա բացառություններ վիզային ռեժիմի ճանապարհին` ի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի, Կոսովոյի
Թուրքիան չի ունենա բացառություններ վիզային ռեժիմի ճանապարհին` ի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի, Կոսովոյի: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն` հղում տալով Եվրոխորհրդի ընդլայնման հարցերով զբաղվող Յոհաննես Հանին:
Նա հույս է հայտնել, որ վրացիները, ուկրաինացիները և Կոսովոյի բնակիչները կկարողանան 2016 թվականին մեկնել ԵՄ-ի տարածք, որովհետև ինչպես նա արտահայտվեց՝ «իրենք արել են իրենց աշխատանքը»:
Հանի խոսքով՝ Ուկրաինան կատարել է իր պարտականությունները, որն էլ թույլ է տալիս քաղաքացիներին առանց վիզային ռեժիմի դուրս գալ ԵՄ-ի տարածք: