Պաշտոնական Անկարան հիվանդանոցի պայթեցումն այդպես էլ չդրեց ի ցույց աշխարհին
Թուրքիայի Դիարբեքիր նահագնի Դիջլե քաղաքի ոստիկանական ուժերի հիվանդանոցի շենքն է, որը պայթեցրել էին PKK-ի զինյալները: Ինձ համար զարմանալի ու տարօրինակ է , որ պաշտոնական Անկարան հիվանդանոցի պայթեցումն այդպես էլ չդրեց ի ցույց աշխարհին, PKK-ի քայլը չհամարեց ահաբեկչական քայլ: Անկարան ընդհանրապես չխոսեց այս պայթեցման մասին, հակառակը՝ այն խնամքով թաքցրեց:
Ունեմ տեղեկություն, որ պայթունից զոհվել է 21 և վիրավորվել 76 մարդ: Պաշտոնական Անկարան պայթեցման օրը հաղորդագրություն էր տարածել, որ Դիարբեքիր նահանգում զոհվել է մեկ և վիրավորվել թուրքական բանակի 25 զինվոր: Ես հիմնավոր ենթադրում եմ, որ հիվանդանոցի շենքն օգտագործվել է որպես զորամաս, որովհետև այդ տարածքում թուրքական բանակի զորամաս չկա:
Անցած տարվա օգոստոսին Դիջլեյի զորամասը նույնպես պայթեցվեց և Թուրքիայի ռազմական ղեկավարությունը որոշեց այդ զորամասը տեղափոխել այլ բնակավայր: Նախկինում այստեղ տեղակայված էր թուրքական բանակի 47-րդ ռազմաբազան:
Դիջլեյում իր ակտիվ գործողությունն է իրականացնում PKK-ի քաղաքական գաղտնի թև համարվող Քուրդիստանի հասարակաությունների միությունը (KCK): Իմ խորին համոզմամբ, եթե գաղտնազերծվի հիվանդանոցի շենքի պայթեցումը, ապա Թուրքիան կունենա լուրջ խնդիրներ միջազգային հանրության շրջանակներում, որովհետև հենց Թուրքիան է թիրախ դարձրել այդ շենքը:
Կիլիկիա Հայաստան. ֆեյսբուք: