Հասունացել է այն խմորը, որը Թուրքիան հունցել էր դեռևս 1915 թ.-ին
Թուրքիայում արդեն մեկ տարուց ավել ընթանում է ռազմական, պարտիզանական բախումներ քրդերի և թուրքերի միջև:
Այս մեկ տարվա ընթացքում ինչ ասես` տեսավ թուրքական պետությունը: Մի քանի անգամ իրենց անկախությունը հռչակեցին քրդական բնակավայրերը, քրդերի կողմից գրավվեցին սահմանային ցամաքային անցակետեր, թուրքերը քրդական բնակավայրերը հրթիռակոծեցին, սիրիական քրդերը մտան Թուրքիա ու PKK-ի հետ սկսեցին պայքարը թուրքերի դեմ:
Այս թուրք-քրդական հակամարտությունը նոր, ավելի սուր պայքարի ձևով այսօր արդեն մտել է Թուրքիայի խորհրդարան: Նախ ապրիլի 29-ին, այնուհետև մայիսի 2-ին քուրդ, հայ և թուրք պատգամավորների միջև ծեծկռտուքը, փոխադարձ վիրավորանքները, ազգային պատկանելությունը որպես վիրավորանք հնչեցնող արտահայտություններն արդեն բերում են նրան, որ անգամ, այսպես ասած, կրթված խավը ի վիճակի չէ այլևս միմյանց հանդուրժելու:
Թուրքիայի օրենսդիր մարմնում արդեն ծայր առած ազգամիջյան այս անհանդուրժողականությունն ավելի է արագացնում Թուրքիայի մասնատումը:
Սա գալիս է ապացուցելու մի բան, որ այլևս անհնար է, որ քրդերը, հայերը և թուրքերը ապրեն մեկ ընդհանուր երկրում, որովհետև անգամ անձեռնմխելի համարվող պատգամավորը իր ազգային ու կրոնական պատկանելիության պատճառով ենթարկվում է բռնությունների:
Սա նաև աշխարհին ևս մեկ անգամ ապացուցում է, որ հասունացել է այն խմորը, որը Թուրքիան հունցել էր դեռևս 1915 թ.-ին:
Կիլիկիա Հայաստան, Ֆեյսբուք: