Ադրբեջանցիները «Սմերչ»-ով հարվածել էին Ռամիլ Սաֆարովի ծննդավայրին
ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.« Կարո՞ղ եք գուշակել, թե ադրբեջանցիներն ապրիլի 3-ին որ գյուղին են «Սմերչ»-ով խփել: Ոչ ավելի, ոչ պակաս՝ իրենց մարդասեր հերոս Ռամիլ Սաֆարովի ծննդավայրի՝ նախկին Ջեբրաիլի շրջանի Շյուքյուրբեյլի գյուղին, որի գերեզմանոցում է ընկել հրթիռը և չի պայթել:
Ինչքա՜ն դիպուկ և հայրենասեր են մեր հարևանները, որ պղծում են իրենց օրինակելի հերոսի գյուղի գերեզմանոցը: Միգուցե նշանակետը հենց ազգային վամպիրի նախնիների գերեզմա՞նն էր»: