«Արարատ 73»-ի հաղթանակները հավերժացնող հուշարձանը պատրաստ է
«Արարատ 73»-ի հաղթանակները հավերժացնող հուշարձանն արդեն պատրաստ է: Այս մասին այսօր հայտնել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը «Արարատ-73» թիմի լեգենդար ֆուտբոլիստների հետ հանդիպման ժամանակ:
Հուշարձանի նախնական տեսքը պատրաստ է, մնում են հարդարման աշխատանքները ավարտին հասցնել և որոշել տեղադրման վայրը, որը կընտրեն ֆուտբոլիստները:
Հուշարձանի բացումը տեղի կունենա ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին: