Թուրքիայի խորհրդարանում կատարվում է այն, ինչը կատարվում է Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում
Թուրքիայի խորհրդարանում կատարվում է այն, ինչը կատարվում է Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում:
Տարբերությունը միայն այն է, որ խորհրդարանում զենք չի օգտագործվել: Թուրքերը սադրել ու հարձակվել են հայի վրա՝ փորձելով վրեժխնդիր լինել ու աչք վախեցնել իր գործին գիտակ, խոսքի արժեքն իմացող ու անվախ Գարոին:
Թուրքիայի խորհրդարանում ուսյալ ավանակ թուրք պատգամավորները գործի են դրել բռունցքները, քանի որ հայ և քուրդ պատգամավորներն իրենց փաստարկներով հարուստ, ջախջախիչ ելույթներով Թուրքիային կանգնեցրել են փաստի առջև:
Խորհրդարանում առաջին անգամ փաստերով ներկայացվել է Հայոց ցեղասպանությունը, ներկայացվել Ջիզրեյի ու Շըրնաքի քուրդ բնակչության կոտորածը: Սա անշուշտ դուր չի եկել Էրդողանի վարչակազմին:
Ինձ համար անակնկալ չի լինի, երբ մի օր լսենք, որ սրիկաները հաշվեհարդար են տեսել խիզախ պատգամավորների հետ:
Հույս ունեմ, որ Գարո Փայլանը, Հրանտ Դինքի դեպքը հաշվի առնելով, կմտածի իր անձնական ապահովության մասին:
Կիլիկիա Հայաստան, Ֆեյսբուք: